Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ուռուցքաբանական թիմ. նորամուծություն Հայաստանում

Ուռուցքաբանական թիմ. նորամուծություն Հայաստանում

Մոտ 4 տարի է, ինչ Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը։ Ի սկզբանե հիմնվել է միայն քիմիաթերապիայի բաժանմունքը, այնուհետև աստիճանաբար ներգրավելով ուռուցքաբանության ոլորտի տարբեր պրոֆիլի լավագույն մասնագետների և համալրվելով լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ Նաիրիի օնկոլոգիական ծառայությունը այսօր հանդիսանում է կայացած կլինիկական միավոր և առաջատարներից է իր ոլորտում։ Ուռուցքաբանության ծառայությունը ապահովում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման գրեթե ամբողջ ծավալը։ Առավել խորացված ուղություններն են՝ կանացի օրգանների (կրծքագեղձի, ձվարանի, արգանդի) ուռուցքային  հիվանդությունները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները, լյարդի և լեղուղիների ուռուցքները, ուռուցքների լոկալ ոչնչացումը (աբլյացիա), դժվարահասանելի ուռուցքների ախտորոշիչ բիոպսիաները, պալիատիվ ուռուցքաբանությունը՝ բազմակի մետաստազներով հիվանդների բուժման ոլորտը։


Նաիրին իր առջև դրել է նպատակ ոչ միայն ստեղծելու մրցունակ օնկոլոգիական ծառայություն, այլև ավելին՝ պրակտիկ գործունեության մեջ ներդնել նոր գաղափարներ և մեթոդներ, ստեղծել նորարարակական ուռուցքաբանական կենտրոն։ Սերտ կապը Եվրոպայի կլինիկաների հետ, մասնագետների վերապատրաստումը արտերկում, ժամանակակից պրոտոկոլների կիրառումը ախտորոշման և բուժման բոլոր փուլերում, այս ամենը ապահովել է միջազգային ստանդարտներին համապատասխան ուռուցքաբանական ծառայության ստեղծմանը։ Թերևս ամենագլխավոր նորամուծությունը Հայաստանի օնկոլոգիայի ոլորտում Tumor board-ի (ուռուցքաբանական թիմի) գաղափարի իրականացումն է։ Tumor board-ը տարբեր ոլորտի մասնագետների համախմբված թիմային աշխատանքն է յուրաքանչյուր օնկոլոգիական դեպքի շուրջ։ Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդին ցուցաբերվում է անհատականացված մոտեցում, այսինքն ախտորոշման և բուժման բոլոր քայլերը ի սկզբանե քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, ինչը բացառում է մեկ անհատ բժիշկի թերանալու գործոնը։

Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.Լևոն Բադալյան, բ.գ.թ., Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ.


Ինչպես հայտնի է՝ չարորակ ուռուցքը մեկ օրգանի հիվանդություն չէ։ Նույնիսկ եթե ախտահարված է մեկ օրգան, միևնույն է՝ դա համարվում է ամբողջ օրգանիզմի հիվանդություն, դրա պարզ ապացույցն այն է, որ մետաստազները տարածվում են ամբողջ օրգանիզմով։ Հիվանդի դիմելու առաջին իսկ պահից նրա հետ պետք է աշխատեն տարբեր պրոֆիլի մասնագետները համատեղե, -ասում է քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը։ Նաիրիում այդպես համատեղ աշխատում են քիմիաթերապևտները, վիրաբույժները, ռադիոլոգները, ինտերվենցիոն ռադիոլոգը, հյուսվածքաբանը և այլ մասնագետները։ Անհրաժեշտության դեպքում Tumor board-ին հրավիրվում կամ տեսակապով մասնակցում են նաև բժիշկներ այլ կլինիկաներից, և արտերկրից։ Թյումր բորդերի ընթացքում քննարկվում են հիվանդի ամբողջ պատմությունը, մինչ այդ կատարված հետազոտությունները և բուժումները, ներկա վիճակը, արդունքում որոշվում է հիվանդի դիագնոստիկայի և բուժման հետագա մարտավարությունը։ ‚Եթե ախտորոշման, բուժման և հսկողության օղակներից որևէ մեկը թույլ է, հիվանդի բուժման հնարավորությունը փոքրանում է։ Նույնիսկ իդեալական բուժման դեպքում եթե կես տարի անց որևէ բացթողում է արվում, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն ժամանակին չկատարվի, ամբողջ աշխատանքը կարող է ջուրը նետվել։

 

Ստեղծվել է լիարժեք գործող և մաքսիմալ էֆեկտիվ համակարգ, որի նպատակն է ստանալ լավագուն արդյունքը քաղցկեղով յուրաքանչյուր  հիվանդի դեպքում։


Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.Արտյոմ Ստեփանյան, բ.գ.թ., օնկոգինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժանմունքի վարիչ.


Արտյոմ Ստեփանյանը, ով մեծ աշխատանքային փորձ ունի եվրոպական խոշորագույն ուռուցքաբանական կլինիկաներում, Նաիրիում իրականացվող թյումր բորդը համարում է կայացած և բարձր մակարդակ ապահովող, հաշվի առնելով ինչպես թիմում ընգրկված բժիշկների անհատական պոտենցիալը և կրթվածության աստիճանը, այնպես էլ կապը արտերկրի հետ։ ‚Մենք ունենք ուռուցքաբանության մեջ ապրելիության ժամկետներ, որոնք համապատասխանում են ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին, -ասում է նա, -և կարող ենք վստահությամբ ասել, որ շնորհիվ մեր համատեղ աշխատանքի կարող ենք Հայաստանը դարձնել օնկոհիվադությունների բուժման առաջատար երկրներիցե։

 Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար.Գալուստ Գալուստյան, բ.գ.թ., օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար.


Գալուստ Գալուստյանը թյումր բորդերի մշտական մասնակիցներից է, ով առանց բժիշկների միջև ինֆորմացիայի փոխանակման չի պատկերացնում բուժման դրական ելքը. ‚Մենք զբաղվում ենք ոսկրերի և փափուկ հյուսվածքների բարորակ և չարորակ ուռուցքներոով։ Չարորակ ուռուցքների պարագայում շատ կարևոր է նախավիրահատական և հետվիրահատական բուժումը, ինչը թույլ է տալիս հեռացնել ուռուցքը՝ պահպանելով վերջույթը։ Նման դեղորայքային բուժման շնորհիվ հնարավոր է դառնում նաև հեռավոր մետաստազների զարգացման կանխումը։ Դրա համար շատ կարևոր է քիմիաթերապևտների, ռադիոլոգների, դիագնոստների, հյուսվածքաբանների հետ սերտ համագործակցությունը։ Ճիշտ ախտորոշումը հնարավոր է, եթե կարողանում ենք փոխանակվել ախտորոշիչ ինֆորմացիայով, այլապես պատկերը լիարժեք չի լինի։ Բանն այն է, որ մենք՝ վիրաբույժներս, կամ հիվանդներով զբաղվող կլինիցիստները, մի տեսանկյունից ենք դիտարկում հիվանդին, ռադիոլոգները այլ, մորֆոլոգները՝ մեկ այլ։

 

Հյուսվածքաբանը լիարժեք ախտորոշում չի տա, եթե ինքը տեղյակ չլինի ռադիոլոգի կամ կլինիցիստի տեղեկությանը։ Նույնը կարելի է ասել ճառագայթաբանի, կլինիցիստի և մյուսների մասին։ Թյումր բորդի գաղափարը հնարավորություն է՝ ստեղծելու մի հարթակ, որի շրջանակներում հնարավոր է կլինիկական ինֆորմացիայի մքասիմալ արդյունավետ փոխանակումըե։

Կոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգԿոստան Գալումյան բ.գ.թ., ռադիոլոգ


Ռադիոլոգը համարվում է թյումր բորդի աչքերը։ Նաիրի բժշկական կենտրոնի Համակարգչային Շերտագրման առաջատար մասնագետ Կոստան Գալումյանը  բուժումն առանց ճշգրիտ ախտորոշման անհնար է համարում. ‚Տարբեր կլինիկաներ փորձում են առաջխաղացում ապահովել, բայց դա ընդհանրական չի կարող ստացվել, եթե հավաքված չեն տարբեր դիսցիպլինաների մասնագետներ։ Նաիրին միակ բժշկական կենտրոնն է, որին հաջողվեց տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների հավաքել լիարժեք համակարգված ախտորոշում և բուժում ապահովելու համար։ Մենք չենք թողնում հիվանդին հիվանդության հետ մենակ, իր հոգսը վերցնում ենք մեզ վրա։ Մի բան, որ առկա չէր խորհրդային շրջանի բժշկության մեջ. այն ժամանակ հիվանդին վիրահատում էին ու բաց թողնում։ Մենք հիվանդին հետազոտում ենք, այնուհետև մշակում ենք բուժման տակտիկան՝ դեղորայքային բուժում, քիմիաթերապիա, վիրահատություն կամ այլ մեթոդի կիրառում։ Նրան տրվում է ամբողջ ինֆորմացիան իր հիվանդության վերաբերյալ։ Երբ թիմն աշխատում է մի հիվանդանոցում և խոսում մեկ լեզվով, հիվանդին ավելի հեշտ է բացատրել հիվանդության էությունը՝ ինչ պաթոլոգիա է, և ինչպես պետք է ուղղորդվել։ Թումր բորդի հիմնական նպատակը դա դիսցիպլինար բուժման ապահովումն է։


Արամայիս Գալումյան , վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգԱրամայիս Գալումյան , վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ


Ինտերվենցիոն ռադիոլոգիան համեմատաբար նոր ոլորտ է ուռուցքաբանության մեջ։ Դժվարամատչելի տեղակայման գոյացություննների ախտորոշումը հաճախ մեծ խնդիր է ներկայացնում, անհրաժեշտ է կիրառել հատուկ մեթոդիկա ուռուցքին հասնելու և նմուշ վերցնելու համար։ Չարորակ ուռուցքների լոկալ ոչնչացումը աբլյացիայի կամ էմբոլիզացիայի եղանակով անփոխարինելի են շատ ուռուցքների արդյունավետ բուժման համար, երբ նպատակահարմար չէ կիրառել բուժման դասական մեթոդները։ Թիմային աշխատանքը ենթադրում է տարբեր մասնագետների և մեթոդիկաների փոխլրացնող համակարգված կիրառում։


Գևորգ Աբգարյան, ֆրանսիա-հայ բժիշկ ռեանիմատոլոգԳևորգ Աբգարյան, ֆրանսիա-հայ բժիշկ ռեանիմատոլոգ


Նաիրի բժշկական կենտրոնի 2012թ.-ին ստեղծված քիմիաթերապիայի բաժանմունքը համագործակցելով Փարիզի Հյուսիսային կլինիկայի հետ (HPNP) այսօր համարվում է հանրապետության առաջատար ծառայություններից մեկը։ ‚Բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից մենք երազում էինք թյումր բորդ իրականացնելու մասին։ Բաց միայն վերջին ժամանակներս մեզ դա հաջողվեցե, - նկատում է ուռուցքաբանական ծառայության հիմնադիր Գևորգ Աբգարյանը։

 

Այսօր առանց երկմտելու կարելի է ասել, որ Հայաստանում, շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի, իրականացվում է իսկական՝ դասական թյումր բորդ՝ ինչպես եվրոպական ու արևմտյան երկրներում։

 

Ուռուցքաբանական թիմ. Նորամուծություն Հայաստանում

 

Սկզբնաղբյուր. «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ